ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ոստիկանությունը պարզել է Երևանում ռումբի մասին կեղծ հաղորդագրություններ տարածող անձի ինքնությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հուլիսի 10-ին, օգոստոսի 27-ին և 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Կենտրոնական բաժինների սպասարկման տարածքում գտնվող գրասենյակներում տեղադրված ռումբի մասին հաղորդագրություններ էին ստացվել։ Ոստիկանության և այլ գերատեսչությունների ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզեցին կեղծ հաղորդագրություններ տարածող անձի ինքնությունը։ 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Նժդեհի փողոցում, բերման ենթարկվեց բաժին և տվեց խոստովանական բացատրություններ»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ռումբ չի եղել. Արմավիրի 3 վայրերի մասին ահազանգը կեղծ էր
Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի` ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում տղամարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։
«ՎՏԲ-Հայաստան» բանկի Արմավիրի մասնաճյուղում ռումբ չի հայտնաբերվել