ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Կոտայքում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարը երկու մարդու կյանք է խլել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամը 20:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 79 VR 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կարպի գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 130 մետր բարձրությունից գահավիժել։
Մեքնենան հայտնվել «Ավանգարդ» հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձորում:
Վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի, որոնցից մեկը երեխա է, տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինն օգնության են հասել «Ավանգարդ» հանգստի գոտում հանգստացող քաղաքացիները: Նրանք մահացածներին և վիրավորներին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: