ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական կողմը սպասում ՌԴ գլխավոր դատախազության` Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցման Գերմանիայի պատասխանին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից։
Գերմանիայի նախարարների կաբինետն այսօր հայտարարել էր, որ բունդեսվերի լաբորատորիայի մասնագետները պարզել են, որ Նավալնուն «թունավորել» են «Նովիչոկ» նյութով։
«Սպասում ենք Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գլխավոր դատախազության հարցման պատասխանին», – նշել են ՌԴ ԱԳՆ–ում` մեկնաբանելով Գերմանիայի նախարարների կաբինետի հաղորդումը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Բեռլինը իր եզրակացությունների մասին Մոսկվային չի տեղեկացրել` կապված «Նովիչիկով» Նավալնուն «թունավորելու» վերաբերյալ, Ռուսաստանը նման տվյալներ չունի։
Նավալնուն հիվանդանոց են տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում այն բանից հետո, երբ Մոսկվա թռչելիս նրա ինքնազգացողությունն ինքնաթիռում վատացել է։ Օմսկի բժիշկները հետազոտությունների արդյունքում որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որը հանգեցրել է արյան մեջ շաքարի կտրուկ իջեցման։ Ինչն է պատճառ դարձել դեռ պարզ չէ, սակայն Նավալնու արյան և մեզի մեջ թույն, Օմսկի բժիշկների տվյալներով, չի հայտնաբերվել։
Երկու օր անց Նավալնուն ծանր վիճակում ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite կլինիկա, որտեղ բժիշկները նախնական ախտորոշել էին խոլինեստերազի ինհիբիտորների խմբին պատկանող նյութով թունավորում։ Կոնկրետ նյութը, հայտարարության համաձայն, դեռ հայտնի չէ։
Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Բեռլինի օդանավակայան
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել էր Պիրոգովի անվան №1 ազգային բժշկավիրաբուժական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Բորիս Տյոպլիխը, գերմանացի բժիշկների վարկածը առաջին իսկ օրը մշակվել է ռուսաստանյան մասնագետների կողմից և չի հաստատվել։ Ըստ նրա` նրանք խոսում են կլինիկական տվյալների մասին, այլ ոչ թե բուն նյութի, որը տվյալ պահին չի հայտնաբերվել։
ՌԴ ԱԳՆ–ում կասկածելի են համարել հապճեպությունը, որով ԱՄՆ–ն և ԵՄ–ն ընդունել են Նավալնու թունավորման մասին վարկածը։ Ռուսաստանյան դիվանագետները հայտարարել են, որ ՌԴ–ն հանդես է գալիս կատարվածի մանրակրկիտ հետաքննության օգտին։