Փրկարարները կնոջ դի են բերել դուրս Բաղրամյան գյուղի ջրանցքից

ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Փրկարարները երեկ կնոջ դի են բերել դուրս Արմավիրի մարզ Բաղրամյան գյուղի ջրանցքից : Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել Արմավիրում ու Երևանում

«Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:18-ին Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ գյուղի ջրանցքում դի կա․ դիակը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Արմավիրում թունավորումից մահացածներից 2-ը քաղաքապետարանի աշխատակիցներ էին

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել կնոջ դին:

ԱԻՆ-ը հրապարակել է Արմավիրում խմիչքից թունավորվածների և մահացածների անունները