Ո՞վ է հաղթել Ապրիլյան պատերազմում. Արցախի նախագահը ներկայացրեց իր տեսակետը

Պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանը նվիրված ասուլիսի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ 2016թ-ի ապրիլին հայկական կողմն ունեցել է կորուստներ ու կորցրել դիրքեր, Ադրբեջանը՝ ունեցել կորուստներ ու գրավել դիրքեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանին հաջողվել է մի քանի դիրք վերցնել, բայց չի հաջողվել լուծել իր առջև դրված խնդիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով 2016թ-ի Արցախյան պատերազմում հայկական կողմի հաղթել-պարտվելու շուրջ քաղաքական բանավեճը, ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այն, որ դիրքեր գրավել են, գրավել են: Այն, որ դիրքերը եղել են ստրատեգիական, եղել են, չկա ոչ ստրատեգիական դիրք հասկացություն: Բայց արդյոք դա կարելի՞ է համարել հաղթանակ կամ պարտություն Ադրբեջանի կողմից կամ հաղթանակ մեր կողմից: Ամեն մարդ կարող է իր կողմից յուրովի մեկնաբանել»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը շեշտեց, որ հայկական կողմն ունեցել է կորուստներ և կորցրել դիրքեր, Ադրբեջանը՝ ունեցել կորուստներ ու գրավել որոշ դիրքեր:

Որտե՞ղ էր Խաչատուրովը ապրիլյան քառօրյայի առաջին րոպեներին. պատասխանում է Դավթյանը

Հարությունյանը, սակայն հիշեցրեց նաև, որ Ադրբեջանը տարիներ շարունակ տասնյակ միլիարդների զենք է ձեռք բերել և ամպագոռգոռ հայտարարություններ արել ժամերի, օրերի ընթացքում Արցախն ու Հայաստանը գրավելու մասին, որոնց արդյունքը ակներև է եղել 2016թ-ի ապրիլին ու 2020-ի հուլիսին Տավուշում:

Եթե քառօրյա պատերազմը երկար տևեր, Հայաստանը կճանաչեր ԼՂՀ անկախությունը. Սերժ Սարգսյան