ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Երգչուհի Օլգա Բուզովան Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում տեսախցիկին է նայում դպրոցական նստարանից։ Նրա հագին կարմիր-սպիտակ շրջազգեստ է (90-ականներին դրանք կոչվում էին «չինական զգեստ» և շատ հարգի էին համարվում), իսկ մազերը հավաքված են դպրոցի համար շատ անսովոր ձևով։
«Սանրվածքիս հետ կապված հարցեր կա՞ն։ Արդեն այն ժամանակ թրենդները ես էի թելադրում»,-մակագրել է նա լուսանկարը։
Բուզովայի հետևորդներից շատերը նրան նմանեցրել են իրենց իսկ մանկության նկարներին․ «Ես էլ ճիշտ այսպիսի շրջազգեստ ունեի»։ «Այն ժամանակ շատերն էին այսպիսի սանրվածք անում»։ «Օյ, ինքս ինձ հիշեցի»։
Դավան և Բուզովան նշում են իրենց հանդիպման հոբելյանը․ ի՞նչ նվեր է մատուցել բլոգերը սիրելիին
Այսպիսի մեկնաբանությունները երգչուհու էջում բազմաթիվ են։ Ոմանք էլ նկատել են, որ նա փոքր ժամանակ նույնպես գեղեցկուհի է եղել։
Հիշեցնենք, որ ռուսական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ հաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան և նրա ընտրյալը՝ պարող և երգիչ Դավան (Դավիթ Մանուկյան) վերջերս Սոչիում նշեցին իրենց հարաբերությունների մեկ տարին։ Բոլորը խոսում են, որ շուտով բանը կհասնի հարսանիքի։ Դավան արդեն հասցրել է Օլգային ծանոթացնել իր ընտանիքի հետ, տատու է արել սիրելիի անունը մարմնի վրա։ Օլգան նկարահանվում է սիրելիի տեսահոլովակներում, Դավան էլ պաշտպանում է նրան իր բոլոր հարցազրույցներում և գրառումների մեկնաբանություններում։
Հայերենը, մեքենաները, աղջիկները. ի՞նչ են քննարկել բլոգեր Ադամյանն ու Բուզովայի հայ ընկերը