Լեհ երկրպագուն Սիրուշոյի անունը հայերենով դաջել է ձեռքին. երգչուհին տեսանյութ է հրապարակել

Վարշավայում Սիրուշոն հանդիպել է իր ամենահավատարիմ լեհ երկրպագուներից մեկին, վերջինս երգչուհու համար նվեր էր պատրաստել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն Instagram–ի իր էջում լեհ երկրպագուի հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել, որում երիտասարդ տղան ցուցադրում է երգչուհուն նվիրված ձեռքի դաջվածքը։

«Բարտեկն ազգությամբ լեհ է: Նա իմ լավագույն երկրպագուներից է և արդեն երկար տարիներ հետևում է իմ գործունեությանը։ Նա անգամ ձեռքին անվանս դաջվածքը ունի հայերեն լեզվով: Այսօր վերջապես առիթ ստեղծվեց, որ հանդիպենք Վարշավայում»,–գրել է երգչուհին:

Բարտեկն իր հերթին Instagram–ի էջում հրապարակել է Սիրուշոյի հետ լուսանկարն ու շնորհակալություն հայտնել։

«Շնորհակալություն այս հանդիպման համար. չես էլ պատկերացնում, թե ինչ մեծ նշանակություն ունի այն ինձ համար։ Ընդմիշտ քո երկրպագու»,–գրել է երիտասարդը։

Արցախյան գորգեր. Սիրուշոն Վարշավայի թանգարանից լուսանկար է հրապարակել

Երգչուհու երկրպագուները շատ են հավանել տեսանյութը, նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։

«Արև աղջիկ»,« Սիրուշո, Լեհաստանում մենք սիրում ենք քեզ»,«Լավագույնն ես»,«Տի մարդ կա վեր քեզ սիրի վէչ,հարսիկ ջան»,–գրել են նրանք։

Նշենք, որ այս օրերին Սիրուշոն գտնվում է Լեհաստանում։

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ օգոստոսի 28–ին Լեհաստանում բացառիկ երաժշտական փառատոն է կայանալու, որին մասնակցելու է նաև ինքը։