ՌԱԴԻՈ

Բուհ–աշխատաշուկա կապի տեմպերը մտահոգիչ են. ինչ է ցույց տալիս ուսումնասիրությունը

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե հաջողվու՞մ է արդյոք մեզանում արդյունավետորեն լուծել կրթական հաստատություններն աշխատաշուկային կապելու խնդիրը։
Sputnik
Բուհ–աշխատաշուկա կապի տեմպերը մտահոգիչ են. ինչ է ցույց տալիս ուսումնասիրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի  վաղ հայտարարել էր, որ կառավարության համար էական մարտահրավեր է կրթական հաստատություններն աշխատաշուկային կապելու խնդիրը, և այդ ուղղությամբ բազմաթիվ անելիքներ կան։ Կառավարության համար առաջնահերթությունների մեջ կրթական համակարգի զարգացումն իր անփոփոխ տեղն ունի, և երկրում տնտեսական, քաղաքական վերելք ապահովելը հնարավոր չէ առանց կրթական խորը բարեփոխումների։

Դավիթ Հախվերդյանի դիտարկմամբ` կրթություն–աշխատաշուկա կապը հենց կրթության մրցունակության գրավականն է, և որքան այդ կապն ուժեղ է, այդքան էլ կրթությունը նպատակային է։ Ըստ նրա` իրականում առկա է շատ խնդրահարույց համակարգ, որտեղ կապն այնպես չի աշխատում, ինչպես ցանկալի է։

Ես չեմ առաջադրվել, չեմ էլ առաջադրվի. ինչու Գևորգյանը իրեն չի տեսնում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

«Խոսքը վերաբերում է նաև ազգային մրցունակությանը, ինչի կապակցությամբ Համաշխարհային տնտեսական ֆորումը պարբերաբար հրապարակում է զեկույցներ, և դրանցում Հայաստանի համար ամենավատ ցուցանիշներն առնչվում են բուհ– արդյունաբերություն կապին, կրթության և կառավարչական դպրոցների որակին։ Տվյալ պարագայում անհամապատասխանություն բառը բավականաչափ մեղմ է հնչում, ավելի շուտ առկա է խզում»,– նշում է նա։

Դավիթ Հախվերդյանն, օրինակ, վկայակոչում է ագրարային համալսարանը` մատնանշելով մասնագիտություններ (գյուղմեխանիկ, զոոտեխնիկ, անասնաբույժ, անասնաբույծ), որտեղ կան թափուր տեղեր, մինչդեռ գյուղատնտեսությունը հռչակվել է որպես տնտեսության առաջնահերթություն ներկայացնող ոլորտ, իսկ դա նշանակում է, որ առաջնահերթությունները լավ չեն կենսագործվում, մասնագիտական խթաններն ու առանձին մասնագիտությունների ապագան լավ չեն տեսնում։

«Տնտեսությունը պետք է ազդակներ հաղորդի կրթությանը, ուստի այստեղ միակողմանիորեն ԿԳՄՍ նախարարությանը մեղադրելը ճիշտ չէ, որովհետև այդ գերատեսչությունը կրթական քաղաքականության հեղինակն ու կրողն է, սակայն ազդակները պետք է ստանա դրսից, որոնք չկան։ «Ամբերդ» կենտրոնը 2018 թվականին կատարել էր հետազոտություն, որի արդյունքները մեղմ ասած մտահոգիչ են, կապը չի շոշափվում»,–նշում է տնտեսագիտության պրոֆեսորը։

Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված է ծրագրում. պարզաբանում է ԿԳՄՍ–ն

Հախվերդյանն ընդգծում է այն հանգամանքը, որ տնտեսագիտական համալսարանը տալիս է տնտեսագետի որակավորմամբ տարբեր մասնագետներ, սակայն նրանց գործունեության ասպարեզը լղոզվում է, շրջանավարտները որտեղ կարողանում, այնտեղ էլ տեղավորվում են` կատարելով ոչ իրենց նեղ մասնագիտությանը հարիր աշխատանք։

Չնայած այդ ամենին` տնտեսագետն առանձնացնում է նաև դրականը` նշելով, որ մասնավորապես տնտեսագիտական համալսարանում կան մագիստրոսական ծրագրեր «Ինգո Արմենիայի«, «Արարատ Բանկի», առողջապահության կենտրոնի մասնակցությամբ, այսինքն` կա դրական դինամիկա, և ճիշտ չէ ասել, որ ոչինչ չի արվում, ուղղակի տեմպերն են մտահոգիչ։