«Հայփոստը» Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ է թողարկել

Հայազգի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված 40 000 տպաքանակով նոր գեղաթերթիկի դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի  – Sputnik. «Հայփոստը» շրջանառության է դնում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակը» թեմային: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆրանսիացի հայազգի կինոռեժիսոր, գրող, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան, 1920-2002թթ.) դիմապատկերը: Գեղաթերթիկի վրա ներկայացված են հատվածներ Վեռնոյի գեղարվեստական ֆիլմերի պաստառներից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ գեղաթերթիկի դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է։ Գեղաթերթիկը 40 000 տպաքանակով է թողարկվել։

«Հայփոստը» Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ է թողարկել

Քանի օրում նամակը կհասնի Երևան. «Հայփոստի» նոր տիպի բաժանմունք` սահմանամերձ Բարեկամավանում

Հիշեցնենք, որ Վեռնոյը սովորել է Մարսելի կիրառական արվեստի դպրոցում, այնուհետև Էքսան-Պրովանսի ֆրանսիական լիցեյում: 1948 թ-ից աշխատել է կինոյում. աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ ստեղծել է 40-ից ավելի կինոնկարներ («Արգելված պտուղ» (1952 թ.), «Մաքսիմ» (1958 թ.), «Նախագահը» (1961 թ.) և այլն): Ժամանակակից կինոարվեստի լավագույն օրինակներից է Անրի Վեռնոյի «Մայրիկ» կենսագրական ֆիլմը, որը նկարահանվել է 1991թ–ին և պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և Ֆրանսիա գաղթած հայ ընտանիքի մասին։

«Հայփոստը» դուստր կազմակերպություն կհիմնի Չինաստանում. Արշակյան