Հայտնի «Elle Indonesia» ամսագրի Instagram-յան էջում կարճ տեսահոլովակ է հրապարակվել, որի գլխավոր դերում գեղեցկուհի Ռուբինա Խանզադյանն է։
Գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին հիմա էլ այդ ամսագրի համար է նկարահանվել։
Ռուբինան մի քանի լուսանկար է հրապարակել նկարահանումներից։ Լուսանկարներում նա ցնցող տեսք ունի։ «Վայրի» գեղեցկուհու բաժանորդներին հիացրել են նրա կերպարները։ Ոմանք նշել են, որ Ռուբինան մոգական է ու շատ հմայիչ։
Ամիսներ առաջ 23-ամյա Ռուբինան հայտնվել էր նորաձևության ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի` «Harpers Bazaar»–ի կատարյան տարբերակի շապիկին։ Ֆոտոշարքի հեղինակը հայտնի լուսանկարիչ Գրեգ Սուելսն էր, որը նկարահանել է Քիմ Քարդաշյանի «Skims» և «KKW Beauty» ապրանքանիշների գովազդային վերջին արշավները։
Ռուբինա Խանզադյանն առաջին հայ մոդելն է, որը մասնակցել է «Victoria's Secret» կանանց ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին։
Գեղեցիկ է և՛ ներքնազգեստով, և՛ տարազով. օգտատերերը սիրահարվել են Ռուբինա Խանզադյանին
Նա ընտանիքի հետ Բարսելոնա է տեղափոխվել, երբ 2 տարեկան է եղել։ Հիմա ապրում է ԱՄՆ–ում։ 2017 թվականին մոդելը հիմնեց «Rubina Dyan» սեփական ապրանքանիշը և իր բիզնեսն ակտիվ զարգացնում է և՛ Իսպանիայում, և՛ ԱՄՆ–ում։
Ռուբինա Խանզադյանը զարմացնում է իր գեղեցկությամբ ու մկաններով