ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է սեպտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ նախատեսված չվերթերի ցանկը:
Ռուսաստանի տարբեր քաղաքների հետ ուղևորափոխադրումները կիրականացվեն հետևյալ գրաֆիկով.
- Սեպտեմբերի 3-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:40, մեկնում 03:30):
Սեպտեմբերի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 15:00, ժամանում 13:00): - Սեպտեմբերի 3-ին, 8-ին և 10-ին կիրականացվի Սոչի-Երևան-Սոչի չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 16:15, մեկնում 17:15):
- Սեպտեմբերի 3-ին և 10-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:45, մեկնում 14:45):
- Սեպտեմբերի 1-ին իրականացվելիք Երևան-Եկատերինբուրգ-Երևան չարտերային չվերթը տեղափոխվել է ս.թ. սեպտեմբերի 4-ին Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 18:35):
- Սեպտեմբերի 4-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50):
- Սեպտեմբերի 4-ին կիրականացվի Գյումրի-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ավիաընկերության կողմից (մեկնում 17:30):
- Սեպտեմբերի 4-ին կիրականացվի Թեհրան-Երևան-Թեհրան չարտերային չվերթը Taban ավիաընկերության կողմից (ժամային փոփոխություն՝ ժամանում 21:00, մեկնում 23:00):
- Սեպտեմբերի 4-ին կիրականացվի Երևան- Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 15:30):
- Սեպտեմբերի 4-ին, 6-ին, 7-ին, 9-ին և 11-ին կիրականացվի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 12:10):
- Սեպտեմբերի 4-ին, 7-ին և 11-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 01:40, մեկնում 02:40):
- Սեպտեմբերի 4-ին, 7-ին և 11-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40):
- Սեպտեմբերի 4-ին և 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50):
- Սեպտեմբերի 4-ին և 11-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան- Սանկտ Պետերբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 20:30, մեկնում 21:30):
- Սեպտեմբերի 5-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:40, ժամանում 12:35):
- Սեպտեմբերի 5-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45):
- Սեպտեմբերի 5-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 21:35, մեկնում 22:35):
- Սեպտեմբերի 5-ին և 12-ին կիրականացվի Վիեննա-Երևան- Վիեննա չարտերային չվերթը Austrian Airlines ընկերության կողմից (ժամանում 03:55, մեկնում 04:45):
- Սեպտեմբերի 6-ին կիրականացվի Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00):
- Սեպտեմբերի 6-ին կիրականացվի Սամարա-Երևան- Սամարա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 22:40, մեկնում 23:30):
- Սեպտեմբերի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 19:20, մեկնում 20:40):
- Սեպտեմբերի 6-ին կիրականացվի Երևան-Սոչի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 16:30, ժամանում 20:40):
- Սեպտեմբերի 6-ին և 9-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 10:30,, մեկնում 11:20):
- Սեպտեմբերի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17:00, ժամանում 23:00):
- Սեպտեմբերի 7-ին կիրականացվի Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 15:45):
- Սեպտեմբերի 7-ին, 9-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): (Սեպտեմբերի 11-ի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը չեղարկվել է Nord Star ընկերության կողմից)։
- Սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 16:00, ժամանում 20:15):
- Սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00):
- Սեպտեմբերի 9-ին կիրականացվի Երևան-Նիժնի Նովգորորդ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 10:30, ժամանում 17:35):
- Սեպտեմբերի 10-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:15, մեկնում 03:05):
Ինչ վերաբերում է Բելառուսի հետ օդային կապին, Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթ կիրականացվի ամեն օր` մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ: Դրանք կիրականացվեն Belavia ավիաընկերության կողմից: Ժամանումը նախատեսվում է 02։45–ին, մեկնումը՝ 03:35-ին:
Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն առաջարկում է դիմել նշված ավիաընկերություններին, զանգահարել 1-87 զանգերի կենտրոն կամ այցելել zvartnots.aero կայք:
Հիշեցնենք՝ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։
Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցակետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Նրանք ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։
Մոսկվայից Երևան 4 չարտերային չվերթ կիրականացվի
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
Մերձբալթյան երկրներում ՀՀ դեսպանն ասել է` երբ կմեկնարկեն Ռիգա-Երևան կանոնավոր չվերթերը