ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
«Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչուհին 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչ օրս զբաղեցնելով Ալավերդու դպրոցներից մեկի տնօրենի պաշտոնը, 2016 թ. փետրվարի 1-ին որպես խոհարարի օգնական աշխատանքի է ընդունել 37-ամյա համաքաղաքացուհուն։ Վերջինիս 54 451 դրամ աշխատավարձի չափի վերաբերյալ տվյալները թաքցնելով՝ մինչև 2016 թ. հունիսի 1-ը առձեռն վճարել է 40 000 դրամ, իսկ 73 353 դրամը հափշտակել է»,–նշված է հաղորագրության մեջ։
Այնուհետև դպրոցի տնօրենն իր 65-ամյա հաշվապահի հետ 2016թ. մարտին կազմել, հաստատել և իրենց ստորագրություններով վավերացրել են կեղծ տեղեկանք, որում կեղծ տեղեկություններ են ներառել 37-ամյա խոհարարի օգնականի աշխատավարձի չափի վերաբերյալ: Արդյունքում վերջինս ընդգրկվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ձեռք բերել նպաստի իրավունք:
Երևանում ռումբի մասին կեղծ հաղորդագրություններ տարածած տղամարդը ձերբակալվել է
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 1.1-րդ կետով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործով չարաշահումներ են բացահայտվել. նոր քրգործ է հարուցվել