«Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհի հետևանքով տուժածներից երկուսին վիրահատել են

Բացի այրվածքներից, տուժածներից երկուսն ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ «Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայուն։

«Պայթել է գինու ռեզերվուարը»․ ԱԻՆ-ում վստահ չեն, որ պայթյունի պատճառը շինաշխատանքներն են

«32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում»,–գրել է Նիկողոսյանը Facebook սոցցանցի իր էջում։

Ինչ վերաբերվում է մյուս 2 պացիենտներին, ապա նրանց առողջական վիճակում փոփոխություն չկա:

«Առավոտյան սուրճ ես խմում մարդու հետ, հիմա` անցյալով խոսում». մանրամասներ պայթյունից

Հիշեցնենք՝ հրդեհը Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում բռնկվել էր սեպտեմբերի 1-ին, ժամը 12-ի սահմաններում՝ 30 տոննանոց ապակյա տարայի պայթյունի հետևանքով։ Պայթյունից մահացել էին գործարանի մասնաճյուղի տնօրենը և զոդման աշխատանքներ իրականացնող Ա/Ձ–ի տնօրեն Արեն Առաքելյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: