ՀՀ ոստիկանապետը նոր տեղակալ ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել

Նոր փոխոստիկանապետը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Արա Ֆիդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ: Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

ՀՀ ոստիկանապետը նոր տեղակալ ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Արա Ֆիդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- նշված է հրամանագրում:

Սրբուհի Գալյանը նոր պաշտոն ունի

Արա Ֆիդանյանը ծնվել է Ծնվել է 1979 թ. օգոստոսի 21-ին, Երևան քաղաքում: 1995-2000 թթ. սովորել է ՆԳՆ բարձրագույն դպրոցում, ավարտելուց հետո՝ 10.04.2000 թ. նշանակվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազորի, ապա նույն բաժնի ՔՀ բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազորի պաշտոնում: 26.11.2003-03.12.2005 թթ. զբաղեցրել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազորի, 03.12.2005-26.03.2007 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի ավագ օպերլիազորի, 26.03.2007-15.01.2010 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնները:

Նոր փոխոստիկանապետը 09.11.2011թ.-ից զբաղեցնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը: