Պուտինն ասել է` ինչը կարող էր ԽՍՀՄ ժողովուրդների համատարած ոչնչացման հանգեցնել

Ռուսաստանի նախագահը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված համառուսաստանյան բաց դասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակապով մասնակցել է համառուսաստանյան բաց դասին և ասել, որ եթե Հայրենական մեծ պատերազմի ժամանակ քաղաքները հանձնվեին առանց մարտի, դա կհանգեցներ ԽՍՀՄ և Ռուսաստանի ժողովուրդների ոչնչացման։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում

«Եթե մենք, ինչպես այսօր մտածում են ոմանք, հանձնեինք մեր քաղաքներն ու բնակավայրերը առանց մարտի՝ պահպանելով մեր մարտիկների կյանքը, ապա ի վերջո մենք կպարտվեինք այդ պատերազմում։ Եվ դա կհանգեցներ նախկին Խորհրդային Միության և այսօրվա Ռուսաստանի գրեթե բոլոր ժողովուրդների համատարած ոչնչացման։ Սա է հաղթանակի գինն ու արժեքը, որը ձեռք են բերել մեր նախնիները», - ընդգծել Է Պուտինը։

Արքայազն և նախագահ. ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում Պուտինի և Մուհամեդի մտերմությունը

Նշենք, որ համառուսաստանյան բաց դասը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին և անցկացվում է «Հիշել, նշանակում է իմանալ» խորագրով։

«Մենք միշտ եղել ենք ռուս ժողովրդի հետ, ու թող սա որպես կարգախոս հնչի». 96-ամյա հայ վետերան