Հայտնի է` երբ Ռուսաստանում կսկսեն կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումները

Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգի խոսքով` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջիկա օրերի ընթացքում կմատակարարվի Մոսկվայի կլինիկաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ մայրաքաղաքում սեպտեմբերի 5-7-ը կսկսեն կամավորներին պատվաստել  կորոնավիրուսի դեմ։ Այն կիրականացվի 9-10 կլինիկաներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգին։

Նրա խոսքով` սեպտեմբերի 3-4-ին պատվաստանյութը կտրամադրեն Մոսկվայի կլինիկաներին։

Քանի՞ երկիր է ցանկանում ձեռք բերել ռուսական պատվաստանյութը

«Սկզբի համար 9-10 կլինիկա կզբաղվի դրանով, այնուհետև դրանց թիվը կհասցնենք 20-ի, կաշխատենք համեմատաբար փոքր թվաքանակի վրա։ Այնուհետև մի քանի օր կուսումնասիրենք այն կամավորներին, որոնք արդեն իսկ գրանցվել են... Եվ հավանաբար, արդեն 5-6–ին, 7-ին կարծում եմ` կմեկնարկի այդ կամավորների պատվաստումը», – հայտարարել է նա։

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի գրանցման մասին Ռուսաստանում օգոստոսի 11-ին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ նրա, Ռուսաստանն առաջին երկիրն է, որը COVID-19 դեմ դեղամիջոց է գրանցել, պատվաստանյութն էլ բավական արդյունավետ է, կայուն իմունիտետ է ձևավորում, անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները։

Ինչպես հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, ռուսական պատվաստանյութը շրջանառության մեջ կդրվի 2021 թվականի հունվարի 1-ին։ Այն անվանել են «Սպուտնիկ V»։

Հայտնի է` երբ կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խոշոր մատակարարումները