ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik․ Եվս 137 ՌԴ քաղաքացի Հայաստանից Ռուսաստան են վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
ՀՀ քաղաքացիները մնացել են Վերին Լարսում, նրանց շարքում կանայք և երեխաներ կան․ մանրամասներ
Նրանք սեպտեմբերի 1-ին ՌԴ են մեկնել Երևան-Մոսկվա չվերթով։ Չվերթը կազմակերպել է S7 Airlines ավիաընկերությունը։
Համալիր աշխատանքի շրջանակում արտակարգ դրության ընթացքում Հայաստանից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 6816 մարդ։