Երևանում հնչած կրակոցների գործով 21 և 54-ամյա տղամարդիկ են ձերբակալվել

Կրակոցների հետևանքով 33-ամյա տղամարդ է վիրավորվել, նա հիվանդանոցում է` «աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտ հնչած կրակոցների և կռվի գործով 21 և 54 տարեկան տղամարդիկ են ձերբակալվել:

Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան

Կռիվը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմանում։ Նույն օրը՝ ավելի ուշ, Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է դիմել 33-ամյա տղամարդ` «աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է երկու փամփուշտ և փայտե մահակ: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1999թ. և 1966թ.։

Երևանում կրակոցներ են հնչել. կա վիրավոր

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն անձի նկատմամբ բռնություն գործադրելով, մի խումբ անձանց կողմից, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):