ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Կոմիի Կենսաբանության ինստիտուտի և Մոսկվայի Ֆիզիկայի և տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, գերոնտոլոգ Ալեքսեյ Մոսկալևը կարծում է, որ մարդկանց կյանքում 3 բեկումնային տարիք կա, որոնցից հետո ծերությունը իրեն զգացնել է տալիս: Այս մասին նա խոսել է «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում։
Նրա խոսքով ՝ առաջին «հարվածը» 45 տարեկանում է վրա հասնում։ Դա պայմանավորված է վերարտադրողական ֆունկցիայի ավարտով։
Ծերացման երկրորդ փուլը սկսվում է 60 տարեկանում, քանի որ դանդաղում է բջիջների բաժանումը և հյուսվածքների ռեգեներացիան: Որպես կանոն, հենց այդ տարիքում է, որ մարդկանց մոտ խրոնիկական հիվանդություններ են ի հայտ գալիս: Իսկ ահա արդեն 75 տարեկանում, երբ գալիս է ծերացման երրորդ փուլը, խրոնիկական հիվանդությունների թիվը կարող է հասնել յոթի։ Բայց Մոսկալևը զգուշացրել է, որ իր նշած բոլոր թվերը միջինացված են:
«Ծերացման փուլերը մեծապես կախված են կենսակերպից, սննդակարգից, ֆիզիկական վարժություններից, սթրեսից և էկոլոգիայից», - ասել է նա:
Փորձագետը կոչ է արել ճիշտ սնվել, շատ մարզվել, թողնել ծխելը և ալկոհոլը չչարաշահել: