«2016-ին հրաժարվել եմ, հիմա ընդունում եմ»․ Թևան Պողոսյանը «Մխիթար Գոշ» մեդալ է ստացել

Մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական, նախկին ԱԺ պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը Արցախի Հանրապետության կողմից պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

Հարված թշնամու «մռութին». ի՞նչ կարողացանք ապացուցել վերջին օրերի ընթացքում

«Իրականում Արցախի հողը շատ ու շատ ավելի արժանիքներով մարդ է տվել, քան ես եմ։ Ես պարզապես ասեմ՝ պատիվ ունեմ շարունակելու հայրիկիս ու պապիկիս գործը, բոլոր մեր նախնիների, որոնք 1918 թվականից ի վեր պահպանել են հայկական այս հայրենիքի մեր մասնիկը, հայրենիքի համար զենքը ձեռքին կռվողների, Արցախի Հանրապետության 1991 թվականից ի վեր բոլոր քաղաքական, ռազմական և տնտեսական ղեկավարների և, իհարկե, այսօր այս հողում ապրողների, այն պաշտպանողների ու շենացողների գործը», - գրել է Պողոսյանը։

Նա հավելել է, որ նման մեդալի նրան ներկայացրել էին նաև 2016 թվականի սեպտեմբերի 21-ին` ՀՀ իշխանությունները, նախաձեռնողը նախկին ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանն էր։ Սակայն ինքը հրաժարվել է պարգևից։

«Իմ գրառումը զգոնության կոչ է և սրտացավ մարդու վերաբերմունք». Թևան Պողոսյան

«Մեդալը չստացա, քանի որ ինքս հրաժարվեցի կոնկրետ հասցեով գնալ և ստանալ այն... Իրականում հիմա էլ եմ համարում, որ եթե մարդն արժանի է պարգևի, ուղարկեք այն իր տուն։ Ինչպես հետո շատ ընկերներ, բարեկամներ ու հարազատներ պնդել են, միգուցե ես սխալ եմ եղել։ Ընդունում եմ», - գրել է Պողոսյանը։

Նա, ի դեպ, 2016թ.-ին ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր էր։

Հավելենք, որ Մխիթար Գոշ մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։

Թևան Պողոսյան. «Պաշտոնյաներին ստիպված եմ եղել իջեցնել ՀՀ քաղաքացու մակարդակի»