Երևան–Սամարա չվերթով հայրենիք է վերադարձել 101 ռուսաստանցի

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ ընդհանուր առմամբ Հայաստանից Ռուսաստան են մեկնել 6451 քաղաքացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է, որ օգոստոսի 30–ին 101 ռուսաստանցի հնարավորություն է ստացել Երևանից հայրենիք վերադառնալու։ «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրել է չարտերային չվերթ Երևան–Սամարա ուղղությամբ։

Մոսկվա–Երևան 3 չարտերային չվերթ է նախատեսված. որտեղի՞ց կարելի է տոմս գնել

«Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից Ռուսաստան են մեկնել 6451 քաղաքացի»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների շրջանակում Հայաստանից առաջիկա օրերին ևս 20 չվերթ կիրականացվի Երևանից և Գյումրուց։

Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցողները պետք է գրանցվեն։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։