Երեք բժշկական կենտրոններում կփակվեն կորոնավիրուսային բաժանմունքները. ԱՆ

Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման):
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնը վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին: Փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հայտնի է` երբ կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խոշոր մատակարարումները

«Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր-ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալ: Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում են Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումը իրականացնելու է առողջապահության նախարարությունը»,–գրել է նա:

Նիկողոսյանի խոսքով`Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման):

Կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել. երկուսն էլ ութսունն անց են եղել

Այս պահին մարզային բժշկական կենտրոններից կորոնավիրուսային բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում: