Տեսակամուրջ. ՍՈւ-30ՍՄ- ի գնումը, Սու -25-ի արդիականացումը և Հայաստանի պաշտպանունակությունը

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա- Երևան առցանց տեսակամուրջ` գեներալ-մայոր, ՌԴ վաստակավոր ռազմաօդաչու, տեխնիկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Պոպովի և «Հայրենիքի զինանոց» ամսագրի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի մասնակցությամբ:
Sputnik

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի «Միացյալ ավիացիոն կորպորացիան» ստորագրել են համաձայնագիր Սու -25 կործանիչների արդիականացման և նորոգման վերաբերյալ: Քննարկվում է նաև Երևանի կողմից ՍՈւ-30ՍՄ կործանիչների լրացուցիչ խմբաքանակների գնման հարցը: Որքա՞նով դա կբարձրացնի Հայաստանի պաշտպանունակությունը և ինչպե՞ս դա կանդրադառնա տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք Մոսկվա- Երևան առցանց տեսակամուրջի ընթացքում թեմային կանդրադառնան գեներալ-մայոր, ՌԴ վաստակավոր ռազմաօդաչու, տեխնիկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Պոպովը և «Հայրենիքի զինանոց» ամսագրի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ մամուլի ասուլիսը առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ մամուլի ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: