Ծեծելով սպանել են Վերին Կարմիրաղբյուր գյուղի 39–ամյա բնակչին

Սպանություն կատարողը տաք հետքերով հայտնաբերվել, և ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Այսօր` օգոստոսի 31-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Երևանում խեղդամահ արված աղջկա ինքնությունը պարզվել է. որոնում են սպանության կասկածյալին

Կայքի հաղորդմամբ`ժամը 03։25-ին ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա։ Ոստիկանները նշված տան ներսում հայտնաբերել են 39-ամյա Ավետիք Աբգարյանի դին` գլխի և մարմնի տարբեր մասերին ստացված վնասվածքներով։

«Տավուշի մարզի ոստիկանները, տեղում ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են, որ Ա․ Աբգարյանին (Երևանի բնակիչ 73-ամյա Համլետ Բաբայանին պատկանող առաձնատան բակում) ինչ-որ հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, գլխին և մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով, սպանել է Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա Արտյոմ Դավիդյանը»,–գրում է կայքը։

Ախալքալաքի անկարգությունների հետքերով. սպանության կասկածյալին ձերբակալել են. տեսանյութ

Վերջինս տաք հետքերով հայտնաբերվել է և ներկայացվել Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ 

Սպանություն Լոռու մարզում. «Բիոնիկի» պահակի դին հայտնաբերել է կինը