Պուտինը զանգել է Քոչարյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ հղելուց հետո զանգել է Ռոբերտ Քոչարյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ջերմորեն շնորհավորել է ծննդյան կապակցությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը նաև շնորհավորական նամակ է հղել Քոչարյանին, որն այսօր դառնում է 66 տարեկան։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ քրեական հետապնդում է սկսվել 2018-ի իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և քաղաքական հետապնդում։

«Գողանում էին». Քոչարյանն ասաց` ինչու են «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը վաճառել Ռուսաստանին