«Պարզապես հրաշալի է». Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել, թե ում հետ է «զվարճանում»

Ժաննա Լևինան զվարճալի լուսանկար է հրապարակել և «ջիջիլ գցել» բաժանորդներին։ Օգտատերերը կատակելու առիթը բաց չեն թողել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ի իր բաժանորդներին ցույց է տվել, թե ինչպես և ում հետ է կարգին զվարճանում։ Նա հետաքրքիր լուսանկարներ է հրապարակել։

«Տղերքի հետ թաղամասում», – կատակել է նա։

Բաժանորդները հավանել են գրառումը և բազմաթիվ մեկնաբանություններ գրել. «Բոլորդ իսկական տղերք եք», «Դե, շատ գեղեցիկ եք», «Պարզապես հրաշալի է», «Լավն են։ Իսկ դուք` գեղեցկուհի», «Ոտքերը... պարզապես հիանալի են», «Շները հուսալքվել են», «Հզոր գույն է»։

«Նրբագեղ մողեսիկը»․ Գարիկ Մարտիրոսյանի կինը պարծենում է իր գեղեցիկ ոտքերով

Շատերը նշել են նաև, որ Ժաննային շատ է սազում հավաքած մազերը, ինչպես նաև անսովոր վառ գույնի զգեստը։

Հիշեցնենք, որ Ժաննա Լևինան և Գարիկ Մարտիրոսյանը միասին են ավելի քան 20 տարի: Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականին ծնվել է զույգի առաջնեկը` Ժասմինը, իսկ 2009-ի հոկտեմբերին` որդին` Դանիելը: