«Օրենքով գող» Զապը կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքի հանգամանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Զապ Լենինականսկի» մականունով հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին` Անդրանիկ Սողոյանին, մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Բերման են ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկն ու ևս 4 անձ. ԱԱԾ

Մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «Զապ Լենինականսկի» մականունով հայտնի «օրենքով գողը», 2020թ. փետրվարի 22-ից սկսած ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբա¬վորում՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականաց¬մանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող խնդիրը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տալով հանձնարարություններ:

Մասնավորապես, վերջինս, տեղեկանալով, որ ոմն Սայաթ անունով անձը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «քրեական հեղինակություն» համարվող մեկ այլ անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից 2020թ. հուլիսի 11-ին տեղափոխվել և պահվում է Կոտայքի մարզի Գառնի համայնքում, վերջիններիս միջև գումարային հարցերի շուրջ առաջացած վեճը անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար՝ «Զապ Լենինականսկի» մականունով հայտնի «օրենքով գողը» ինքնությունը չպարզված անձին հանձնարարել է այդ վեճը լուծելու մասին իր «որոշումը»՝ դադարեցնել պարզաբանումները ոմն Սայաթի հետ և վերջինիս բաց թողնել հետագայում նշված խնդիրը լուծելու նպատակով, փոխանցել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող վերոնշյալ անձին: Ինքնությունը չպարզված անձը, 2020թ. հուլիսի 12-ին կապ հաստատելով վերջինիս հետ, նրան է փոխանցել «Զապ Լենինականսկի» մականունով հայտնի «օրենքով գողի» հանձնարարությունը:

Որքա՞ն գումարի համար են խառնվել «օրենքով գողն» ու «զոն նայողը». ձերբակալության հետքերով

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող վերոնշյալ անձը 2020թ. հուլիսի 12-ին կապ է հաստատել իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նշված անդամի հետ և հրահանգել է ոմն Սայաթին տեղափոխել իր մոտ:

Նշված խմբավորման անդամը կատարել է հանձնարարությունը և նույն օրը ոմն Սայաթին տեղափոխել աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող վերոնշյալ անձի մոտ: Վերջինս, կատարելով «Զապ Լենինականսկի» մականունով հայտնի «օրենքով գողի» հանձնարարությունը, ոմն Սայաթի հետ տեղի ունեցած խոսակցությունից հետո բաց է թողել նրան և այդ մասին հայտնել գործով ինքնությունը չպարզված անձին:

Հայազգի «օրենքով գող» Արթուր Մոլոդոյը կկանգնի դատարանի առաջ

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Զապ Լենինականսկի» մականունով հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը) 2-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Երևանում մահացել է «օրենքով գող» Կրասնոդարցի Ռաֆոն