Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում

Վարչապետի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի  4-ը կլինի արձակուրդում: Տեղեկությունը հայտնում է կառավարության պաշտոնական կայքը:

Արսեն Թորոսյանը բացահայտել է` որտեղ և ինչպես է անցկացնում արձակուրդը

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի  4-ը ներառյալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ այս պահին արձակուրդում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։