Երևանի և Մոսկվայի ռազմական համագործակցությունն ուղղված չէ 3-րդ երկրի դեմ. Մնացականյան

Մնացականյանի խոսքով ՝ Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցվում է անվտանգության ոլորտում փոխադարձ շահերով` հիմնվելով գործող համաձայնագրերի ու պայմանավորվածությունների վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Երևանի և Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Այս մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատուներից է։ Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ», - ասել է Մնացականյանը։

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հետաքրքիր ֆենոմեն են․ գեներալ Փարվանյան

Նրա խոսքով` Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցվում է անվտանգության ոլորտում փոխադարձ շահերի վրա և հիմնված է գործող համաձայնագրերի ու պայմանավորվածությունների վրա: Ընդ որում` Մնացականյանը ընդգծել է, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը չի խախտում ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:

Ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցությունը կրում է դաշնակցային բնույթ, և այստեղ որևէ հարց կամ սահմանափակում չի կարող լինել։

«Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն ունի փոխգործակցության իր տրամաբանությունը, այն կառուցված է ամուր դաշնակցային հիմքերի վրա։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, և այդ ոլորտում համագործակցությանը, նշեմ, որ Ադրբեջանն ամեն կերպ մեծացնում է իր ռազմական ներուժը`փորձելով սեփական բնակչությանը և միջազգային հանրությանը համոզել, որ ունի ներուժ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու համար», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ռուսական Սու-27-ն «ամերիկացի հետախույզ» է որսացել սահմանի մոտ․ տեսանյութ

Նրա խոսքով` ադրբեջանական կողմի ռազմական ներուժի ավելացումն ուղղված է Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանը, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար: