Հնդկաստանում ջրհեղեղ է. 17 մարդ է մահացել

Աղետի գոտում վնասվել է ավելի քան 10 հազար տուն։ Մոտ 2 հազար մարդ տարհանվել են և տեղավորվել օգնության կենտրոններում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի -Sputnik. Հնդկաստանի Օդիշա նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

Գյումրիում իսկական ջրհեղեղ է, մեքենաները «լողում» են փողոցներում. տեսանյութեր

Աղբյուրի համաձայն ՝ տեղատարափ անձրևների հետևանքով նահանգում վնասվել է 10 382 տուն: Ջրհեղեղից տուժել է ավելի քան 1,4 մլն տեղացի` 3 256 գյուղերում։

Ջրհեղեղի գոտուց մոտ 2 հազար մարդ տարհանվել են և տեղավորվել օգնության կենտրոններում:

Տեղատարափ անձրևները հանգեցրել են ջրամբարի հեղեղմանը, ինչի պատճառով ստիպված են եղել բացել Հիրակուդ ամբարտակը և ճամփա «տալ» ջրին։ Արդյունքում որոշ բնակավայրեր հեղեղվել են։

Ճապոնիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով ավելի քան 60 մարդ Է մահացել