Հայտնի է` երբ կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խոշոր մատակարարումները

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տրամադրման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խոշոր խմբաքանակներով մատակարարումները կմեկնարկեն սեպտեմբերին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ`տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

Ինչպես նշել է նախարարը, զուգահեռաբար ընդլայնվում է պատվաստանյութի արտադրությունն ու գրանցման վերահսկողությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն ապացուցված է. Պուտինը` դստեր մասին

«Առաջին հերթին իհարկե, պատվաստանյութեր կտրամադրվեն բուժաշխատողներին և մանկավարժներին, պատվաստումը բացարձակ կամավոր բնույթ է կրելու։ Մեծ խմբաքանակներով առաջին մատակարարումները կմեկնարկեն արդեն սեպտեմբերին», – ասել է Մուրաշկոն։

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի գրանցման մասին Ռուսաստանում օգոստոսի 11-ին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ նրա, Ռուսաստանն առաջին երկիրն է, որը COVID-19 դեմ դեղամիջոց է գրանցել, պատվաստանյութն էլ բավական արդյունավետ է, կայուն իմունիտետ է ձևավորում, անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները։

Քանի՞ երկիր է ցանկանում ձեռք բերել ռուսական պատվաստանյութը

Ինչպես հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, ռուսական պատվաստանյութը շրջանառության մեջ կդրվի 2021 թվականի հունվարի 1-ին։ Այն անվանել են «Սպուտնիկ V»։