Հայ ծանրորդները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել առաջին առցանց մրցաշարում

Հայաստանցի ծանրորդները մասնակցել են Ուզբեկստանի Անկախության օրվան նվիրված միջազգային խոշոր մրցաշարին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Հայ ծանրորդները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված առաջին առցանց մրցաշարում:

Ինչպես Հայրապետյանը Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ մեդալ նվաճեց մականախաղում

109 կգ քաշային կարգում Վարազդատ Լալայանը նվաճել է ոսկե մեդալ: Նա պոկում վարժությունում բարձրացրել է 195 կգ ծանրաձող, իսկ հրումում՝ 230 կգ: Լալայանը հաղթող է դարձել երկամարտում 425 կգ արդյունքով:

Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) պոկել է 170 , իսկ հրել 211 կգ ծանրաձողը: Երկամարտի 381 կգ արդյունքով Գասպարյանը գրավել է 3-րդ տեղը:

Մինչև 89 կգ քաշային կարգի պակում վարժությունում  Անդրանիկ Կարապետյանը հաջող է կատարել երկու մոտեցում`  բարձրացնելով 165 կգ, իսկ հրումում ցույց է տվել 190 կգ արդյունք և երկամարտում գրավել է 4-րդ տեղը:

Ջրացատկի մեր հերոսները. ինչպես Համբարձումյանը և Էմիրզյանը օլիմպիական մեդալներ շահեցին