Հայաստանն ու Ռուսաստանն ընդհանուր նպատակ ունեն. որն է 102–րդ ռազմաբազայի դերը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազայի մասին հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայումն օգնում է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, և Երևանում շահագրգռված են դրա պահպանմամբ: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նման հայտարարություն է արել «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում։

Հայաստան ժամանած նորակոչիկները կփոխարինեն Գյումրու 102-րդ ռազմաբազայի անձնակազմին

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանի որևէ պետության համար վտանգ չի ներկայացնում։

«Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության ոլորտում ընդհանուր շահեր ունեն, և հենց այդ ընդհանուր շահերի հիման վրա անվտանգության ապահովման ընդհանուր նպատակն ենք հետապնդում։ Ռազմաբազան նույնպես օգնում է հասնել այդ նպատակին»,-ասել է Մնացականյանը։

Հայաստանի հյուսիսում՝ Գյումրի քաղաքում տեղակայված է 102-րդ ռազմակայանը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ Միավորված համակարգի շրջանակներում:

Ավիաշոու Արարատի ֆոնին․ ռուսական ռազմաբազայի «ԱՍ»-երը`Հայաստանի երկնքում

2010-ի օգոստոսի 20-ին բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը:

Բազան հագեցած է ԶՀՀ-300В, Բուկ Մ1-2, Միգ-29 կործանիչներով, Մի-8МТ կարգի ռազմատրանսպորտային ուղղաթիռներով և հարվածային Մի-24Պ-ով:

Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր խոսում են ռուսական բազան ՀՀ–ից հանելու մասին. Քոչարյան