Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են՝ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ նախօրեին Հայաստանի  հավաքականի ֆուտբոլիստներ 30-ամյա Էդգար Մալաքյանը և 26-ամյա Գոռ Մալաքյանը քաշքշել էին ոստիկաններին, որից հետո բերման ենթարկվել ոստիկանություն։

Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետը

«Դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են:

Հիշեցնենք` օգոստոսի 30-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում ստացված հաղորդման հիման վրա ոստիկանները մեկնել են Կասկադ, որտեղ  նկատել են երկու երիտասարդի, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ  բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը:

ԱԴԾ հատուկ գործողությունը. Ռուսաստանում ահաբեկիչների խումբ են ձերբակալել. տեսանյութ

ՊՊԾ ծառայողների օգնությամբ երիտասարդները բերման են ենթարկվել,պարզվել է նրանց ինքնությունը։ Վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք: