Եկատերինբուրգ–Երևան չարտերային չվերթ կկայանա. դեսպանություն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հեռախոսահամարներ է հրապարակել չվերթի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 4-ին Եկատերինբուրգից («Կոլցովո» օդանավակայան) Երևան չարտերային չվերթ կկայանա։ Տեղեկությունը հայտնու մ է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Թռիչքը նախատեսված է ժամը 16:00-ին:

Չվերթի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հեռախոսահամարներով՝ 8 (800) 22 22 566 WhatsApp, 8 (922) 22 60 566 Viber/ WhatsApp, 8 (922) 22 56 566։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության որոշմամբ` օգոստոսի 13-ից վերացվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքի արգելքը:

Հայաստանից Ռուսաստան ևս 20 չվերթ կիրականացվի. մանրամասներ