ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ռուս հաղորդավար և շոումեն Ալեքսանդր Ռևայի կինը՝ Անժելիկա Ռևան, որը հայկական արմատներ ունի, Instagram-ի իր էջում խոսել է Թուրքիայում հանգստանալու ժամանակ առաջացած բարդությունների մասին։
«Թուրքիայի երկրպագուներից չեմ, երկրորդ անգամ եմ այստեղ։ Ասեմ` այստեղ պետք է ջանքեր գործադրել լավ ծառայություն ստանալու համար, հատկապես ինձ նմաններին, որոնք ծառայությունների մենեջմենտի դիպլոմ ունեն: Քանի դեռ ինքս կարգուկանոն չեմ հաստատում, ինձ հանգստանալ չի հաջողվում», - գրել է Ռևան։
Շոումենի կինը հանգիստն անցկացրել է Թուրքիայի Բոդրում քաղաքում։ Նա նշել է, որ հյուրանոցի արժեքը չի համապատասխանել մատուցվող ծառայությունների որակին։ «Գին-որակ անհամապատասխանություն. սրա մասին է իմ գրառումը», - նշել է Անժելիկա Ռևան։
Արտիստի կինը բացահայտել է, որ ցանկանում է սեփական հյուրանոցը բացել։
«Դա կլինի արտասովոր հյուրանոց` լավագույն ծառայություններով»,- վստահեցրել է Անժելիկան:
Մարդիկ տարբեր կերպ են արձագանքել նրա գրառմանը։ Ինչ-որ մեկը նկատել է, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ չարժե ընդհանրապես հանգստանալ արտասահմանում, ինչ-որ մեկը համաձայնել է, որ թուրքական ծառայությունները երբեք չեն փայլել: Բայց ամենից շատ «լայք» է ստացել Անժելիկայի ամուսնու մեկնաբանությունը. «Եվ այդ հյուրանոցը ոչ թե հինգ աստղ կունենա, այլ մեկ «Սուպերսթար»»:
Իսկական հայուհի. Ալեքսանդր Ռևան հրապարակել է դստեր լուսանկարներն ու պարծեցել նրանով
Ալեքսանդրն ու Անժելիկան իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2007-ին, երբ Անժելիկան արդեն հղի էր: Մի քանի ամիս անց լույս աշխարհ եկավ նրանց առաջին դուստրը՝ Ալիսան, իսկ 2013-ին՝ Ամելին։