ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի-Sputnik. Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները 6 մարդու են ձերբակալել, որոնք «Իսլամական պետության» * ակտիվիստների համար գումար էին հավաքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Դաղստանում, Կրասնոյարսկի երկրամասում և Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում:
Ձերբակալվածների մոտ հայտնաբերել են հաղորդակցման միջոցներ և վճարային կտրոններ։
Հետաքննության համաձայն` նրանք կապված են այն հանցավոր խմբի հետ, որի անդամներն արդեն դատապարտվել են Սիրիայում ահաբեկիչներին ֆինանսավորելու համար:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով ՝ խումբը գործել է 2016-ից մինչև 2017-ի հունիս: Այդ ընթացքում խմբի անդամները հավաքել են առնվազն կես միլիոն ռուբլի։
Հատուկ օպերացիա․ ՌԴ ԱԴԾ–ն գրոհայինների հավաքագրման կայան է չեզոքացրել
Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործունեությանն աջակցելու» հոդվածով։
* «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: