ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այս գիշեր միանգամից 5 կանգառ ջարդուփշուր է արվել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի Facebook-յան էջը:
Վանդալիզմ. Փարիզում պղծել են Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանը
«Քաղաքապետարանը արդեն դիմել է ոստիկանություն։ Վստահ ենք՝ մեղավորները արագ կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»: Նա ընդդիմացել էր ապօրինի կառույցի ապամոնտաժման աշխատանքներին և սպառնացել երեխային պատշգամբից ցած նետել: ԱԻՆ հոգեբանի բացատրական աշխատանքներից հետո պատշգամբն ապամոնտաժվել էր։