ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման չորս անդամները ձերբակալված են, նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նրանց կազմակերպիչը՝ Ահմեդ Չեթինը, սեպտեմբերի 17-ին կկանգնի դատարանի առջև։ Տեղեկությունը հայտնում է «LeParisien»–ը։
Ֆրանսիայի Դեսին քաղաքում հուլիսի 24-ի խաղաղ հանրահավաքի ժամանակ Թուրքիայի դրոշը կրող մի քանի տասնյակ զինված երիտասարդրներ հարձակվել էին ֆրասահայ խաղաղ ցուցարների վրա՝ պատճառելով նյութական վնասներ։ Հարձակումն իրակացնողները ներկայացել էին որպես թուրքական «Գորշ Գայլեր» խմբավորման անդամներ։
Նշվում է, որ սա հուլիսի 24–ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի՝ (CDCA) ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:
Յարխուշտա, ՀՀ օրհներգ և ծեծկռտուք. ադրբեջանցիների ցույցը վերածվեց հայկական տոնախմբության