ԵԱՏՀ–ում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ. Մյասնիկովիչի հանձնարարականը

ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, որը միտված է պարզելու ՀՀ ներկայացուցչի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ։ Այս մասին գրում է «Փաստինֆոն», հղում անելով իր աղբյուրներին։

ԵԱՏՄ տարածքում արդեն ուզում են մեղմացնել սահմանափակումները. քննարկում է եղել

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ»,–գրում է կայքը։

Նշվում է, որ ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, որը միտված է պարզելու Վարդանյանի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։

Մասնավորապես, Հայաստանի ներկայացուցչին կասկածում են գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների վատնման և տենդերների հայտարարման կանոնների խախտման մեջ։

Կորոնավիրուսի խնդիրը ԵԱՏՄ-ում լուրջ է, բայց վերահսկելի. ԵԱՏՀ սանիտարական վարչություն

Ըստ տեղեկությունների` քննության համար հիմք են հանդիսացել տվյալները, համաձայն որոնց՝ Գեղամ Վարդանյանն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է տեղավորվել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա։

Մասնավորապես, նոր պայմաններ են առաջ քաշել կապալառուների առջև, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունը դառնա անհնար և մրցույթում հաղթեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ։

ԵԱՏՀ պաշտոնյան նշել է, որ արդեն իսկ արձանագրված փաստ է, որ Վարդանյանի պաշտոնեական անգործության հետևանքով տապալվել է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման աշխատանքները (ինչը միտված է ապահովելու Եվրասիական տնտեսական հաձնաժողովի անդամ երկրների մաքսային և այլ թվայնացված ընդհանուր համակարգերի շահագործման անխափանությունը), ընդգծելով, թե կա վարկած, որ հայկական կողմը հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար միտումնավոր է անգործություն դրսևորում։

ԵԱՏՀ–ն բոլոր պատնեշների միաժամանակյա չեղարկում է առաջարկել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին