ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սամվել Մկրտչյանը:
Մինչ այս նրա դեմ քրեական գործ էր հարուցվել և նա մեղադրվում էր պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Ի դեպ, Մկրտչյանը մեկ տարի էլ չպաշտոնավարեց որպես «Նուբարաշեն» ՔԿՀ պետ. նա աշխատանքի էր անցել նախորդ տարվա ամռանը և աշխատանքից ազատվել այս տարի` ձմռան վերջին։
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ն մարտից նոր պետ ունի` Գերասիմ Գևորգյանն է փոխարինել Մկրտչյանին։
Որքա՞ն գումարի համար են խառնվել «օրենքով գողն» ու «զոն նայողը». ձերբակալության հետքերով