ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Երգչուհի Սիրուշոն, որն այս օրերին գտնվում է Լեհաստանում, Վարշավայի Թագավորական Պալատի թանգարանից Արցախի գորգերի ֆոնին լուսանկար է հրապարակել։
Սիրուշոն մեկնում է Լեհաստան. երգչուհին խոսել է սպասվող դժվարությունների մասին
«Վարշավայի Թագավորական Պալատի թանգարանը այս օրերին փակ է, սակայն մեզ համար մեկ ժամով բացեցին, որպեզի կարողանանք նկարահանել այստեղ ներկայացված հայկական գորգերը»,–գրել է երգչուհին՝ օգտագործելով #արցախյանգորգեր# հեշթեգը։
Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ օգոստոսի 28–ին Լեհաստանում բացառիկ երաժշտական փառատոն է կայանալու, որին մասնակցելու է նաև ինքը։ Սիրուշոն` փառատոնի շրջանակում, նաև իր ելույթներից էր հրապարակել։