Կասկադում ոստիկանների են քաշքշել. Ազգային հավաքականի ֆուտբոլիստների «մատը խա՞ռն է»

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ իրավապահներին քաշքշած երիտասարդներին ձերբակալել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի- Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Երևանում` Կասկադի մոտակայքում, երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ հնչեցրել:

Բացառիկ կադրեր Ախալքալաքի ծեծկռտուքից․ մի քանի հոգով մահակներով ծեծում են մի տղամարդու

«Օգոստոսի 30-ին ժամը 23։45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով:

Լարված իրավիճակ Ախալքալաքում․ զանգվածային բախումների հետևանքով երկու հայ վիրավորվել են

Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

Shamshyan.com–ը գրում է, որ պարզվել է ոստիկանների հետ ծեծկռտուքի մեջ մտածներն են՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ՝ 30-ամյա Էդգար Մալաքյանը և 26-ամյա Գոռ Մալաքյանը։ Կայքի տեղեկություններով՝ նրանք եղբայրներ են, իսկ Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է։