Հզոր տորնադո Ղրիմում. ականատեսները տեսագրել են բնության պոռթկումը

Տորնադոն այնքան ուժգին է եղել, որ այն հնարավոր է եղել տեսնել նույնիսկ ծովից հեռու վայրերից։
Sputnik

Ղրիմում հսկայական տորնադո է տեղի ունեցել։ Այս բնական երևույթը նկատել են սաքսյան և սևծովյան շրջաններում։

Տեսանյութը Եվպատորիայից ոչ հեռու նկարահանել են ականատեսները։ Փոթորիկն առաջացել է ափերի մոտ, սակայն այն կարելի էր տեսնել նույնիսկ ծովից հեռու վայրերից։

ԱՄՆ-ի հարավում տորնադո է մոլեգնել, մահացածներ կան. տեսանյութ

Նման փոթորիկները սովորաբար առաջանում են արևադարձային գոտիներում և տևում են 15-30 րոպե: Նրանց տրամագիծը կարող է հասնել 5-ից մինչև 200 մետր:

Ոնց որ աշխարհի վերջը լիներ. տորնադոն Արմավի՞ր է հասել