Բաժանում և ոչ միայն. Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն ասել է`ինչպես է պայքարում դեպրեսիայի դեմ

Ռուսաստանցի հայտնի մարզուհի Եվգենյա Մեդվեդևան ներկայացրել է տխրության և կարոտի դեմ պայքարի իր «բաղադրատոմսը»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Տիտղոսակիր գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան խոստովանել է, որ երբեմն դեպրեսիայի մեջ է ընկնում, սակայն մտերիմ մարդիկ նրան օգնում են հաղթահարել տխրությունը: Ռուսական НТВ հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնի մարզուհին անկեղծացել է. իր կյանքում հաճախ են եղել այնպիսի իրավիճակներ, որոնցից նա երկար ժամանակ չի կարողացել ելք գտնել:

«Նրան Ռուսաստան տարեք»․ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան զայրացրել է ճապոնացիներին

Գեղասահորդուհու խոսքով՝ ստիպված է եղել երկար տանջվել որոշում կայացնելիս՝ փորձելով ճիշտ ուղին ընտրել։

Նման իրավիճակներում Եվգենյան միշտ հիշում է այն մարդկանց մասին, որոնք իր կողքին են:

«Իմ բախտը բերել է ընտանիքի, մարզիչի, ընկերների հարցում։ Նրանք ինձ թույլ չեն տալիս հուսահատության մեջ ընկնել», — խոստովանել է Եվգենյան։

Մարզուհու խոսքով ՝ ինքը լրջորեն վերապրել է գործընկերուհու՝ Եկատերինա Ալեքսանդրովսկայի մահը: Թեև նրանք հազվադեպ էին շփվում, բայց հետևում էին մեկմեկու մասնագիտական կյանքին, ուրախանում միմյանց հաջողություններով։

Եվգենյա Մեդվեդևան նկարել է ճապոնացի ընկերոջը

Մեդվեդևան կորոնավիրուսի համավարակն անվանել է որպես հերթական փորձություն, որի պատճառով չի կարող Կանադա մեկնել իր մարզիչ Բրայան Օրսերի մոտ: Այժմ գեղասահորդը ստիպված է աշխատել իր ուսուցչի հետ առցանց:

«Կրկին բախտս բերել է այն մարդկանց հետ, որոնք շրջապատում են ինձ։ Նրանք են ՝ Ելենա Գերմանովնա Բույանովան, Տատյանա Անատոլիի Տարասովան։ Ես մենակ չեմ, ես հսկողության տակ եմ, և մենք Բրայանի հետ պատրաստվում ենք նոր մրցաշրջանին», - ասել է նա։

20-ամյա Մեդվեդևան աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։ Մեդվեդեւան ապրում եւ մարզվում է Կանադայում 2018-ի ամռանից։

Մինչ այդ նա աշխատել է ռուս մասնագետ Էթերի Տուտբերիձեի խմբում, սակայն սկանդալով հեռացել է նրանից։

Հայտնի գեղասահորդուհին նկարել է Քարդաշյանի քրոջը. օգտատերերը հիացած են