Sputnik Արմենիան մեկտեղել է ամենահամեղ ու օգտակար նախաճաշերի ցանկը, որ դուր կգա հատկապես նրանց, ովքեր որոշել են նիհարել։
Վարսակի բլիթ
Միայն հերկուլեսով չես կշտանա, հետո այն շատ արագ ձանձրացնում է։ Քչերը գիտեն, որ վարսակի փաթիլները կարելի է, այսպես ասած, «վերամշակել» և վարսակի բլիթ պատրաստել։
Վայելիր ու մնա նիհար․ 3 դիետիկ քաղցրավենիք, որոնք չեն գիրացնի ձեզ
Դիետիկ ձվածեղ
Եթե ժամանակը շատ սուղ է, կարելի է ձվածեղ պատրաստել։
Դդմիկի կոտլետներ՝ առանց ալյուրի
Քերում ենք դդմիկը, ավելացնում ենք աղ, պղպղեղ, խառնում ենք և քամում ավելորդ հեղուկը։ Ավելացնում ենք երկու ձու և մի քանի գդալ վարսակի փաթիլներ։ Խառնում ենք և թողնում մի քանի րոպե։ Երբ փաթիլներն ուռչեն, խառնուրդը պատրաստ է։ Տապակում ենք տաք թավայի մեջ արևածաղկի ձեթով։ Մատուցում ենք պանրի կամ այլ մթերքների հետ՝ ըստ ճաշակի։
Կաթնաշոռային բլիթներ
Ձեզ պետք է կաթնաշոռ, պանիր, կանաչ սոխ, ձու և վարսակի ալյուր։ Քերում ենք պանիրը, մանր կտրատում կանաչ սոխը։ Հարում ենք ձուն, ավելացնում ենք համեմունքներ, ապա կաթնաշոռը, պանիրն ու սոխը։ Լավ խառնելուց հետո ավելացնում ենք վարսակի ալյուրը։ Խմորից գնդիկներ ենք պատրաստում և տապակում չկպչող թավայում։
Տապակած բրինձ՝ ձվով
Հարկավոր է կանաչ սոխ, ձու և բրինձ։ Կտրատում ենք սոխը ցանկացած ձևով։ Թասի մեջ լցնում ենք 250 գրամ բրինձ, վրան կոտրում ենք երկու ձու։ Խմորը պատրաստ է։ Սոխառած ենք պատրաստում, ավելացնում ենք բրինձ, տապակում ենք։ Ավելացնում ենք «Տերիակի» սոուս, շարունակում ենք տապակել մինչև թեթևակի կարմրելը։ Ախորժելի բրինձը պատրաստ է, կարելի է մատուցել։
«Զրոյական» կալորիականություն ունեցող մթերքներ. կարելի է նաև ճիշտ սնվելով նիհարել