Հայաստանից մեկնել են ևս 340 Ռուսաստանի քաղաքացիներ

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ Հայաստանից Ռուսաստան են մեկնել ընդհանուր առմամբ 6350 քաղաքացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Երևանից Մոսկվա ևս երեք հատուկ չվերթեր են իրականացվել։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է, որ երեկ՝ օգոստոսի 29-ին, կատարվել են Երևան-Կրասնոդար, Երևան-Միներալնիե Վոդի, Երևան-Մոսկվա թռիչքները։

«Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից Ռուսաստան են մեկնել 6350 քաղաքացի»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների շրջանակում Հայաստանից առաջիկա օրերին ևս 20 չվերթ կիրականացվի Երևանից և Գյումրուց։

Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցողները պետք է գրանցվեն։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։

Մոսկվայից Երևան 4 չարտերային չվերթ կիրականացվի