Սեպտեմբերի 1-ին բարձրահարկ շենքի մեծությամբ աստերոիդ կմոտենա Երկրին. բախման վտանգ կա՞

Աստերոիդը սլանում է վայրկյանում 8,16 կիլոմետր արագությամբ։ Գիտնականները ենթադրում են, որ այն կանցնի մեր մոլորակի կողքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. 2011 ES4 աստերոիդը Երկրից նվազագույն հեռավորության վրա կլինի սեպտեմբերի 1-ին։ NASA-ի հաղորդմամբ՝աստերոիդի չափը 22-ից մինչեւ 50 մետր է:

​Գիտնականների հաշվարկով՝ այն կանցնի Երկրագնդի կողքով 120 հազար կիլոմետր հեռավորության վրա: Աստերոիդը շարժվում է վայրկյանում 8,16 կիլոմետր արագությամբ:

Երկնային մարմինը մեր մոլորակին կմոտենա սեպտեմբերի 1-ին՝ Երեւանի ժամանակով 20:12-ին:

NASA. Երկիրը կարող է «մորուք» ունենալ

NASA-ում նշել են, որ մոլորակին «մոտ հեռավորություն» ասելով՝ նկատի են առնվում աստղագիտական մասշտաբները, սակայն Երկրի հետ աստերոիդի բախման իրական վտանգ չկա:

Գիտնականները ենթադրում են, որ այն կանցնի մեր մոլորակի կողքով։

Նշենք, որ 2011 ES4 աստերոիդը, որը պատկանում է Ապոլոնի խմբին, հայտնաբերվել է 2011 թվականի մարտի 2-ին։

NASA-ն մեկ տեսանյութով ցույց է տվել Արևի կյանքի տասը տարիները