Արսեն Թորոսյանը բացահայտել է` որտեղ և ինչպես է անցկացնում արձակուրդը

Թորոսյանի ամենամյա նվազագույն արձակուրդը պաշտոնապես սկսվում է օգոստոսի 31–ին, բայց նա կիրակիից սկսած արդեն վայելում է հանգիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սկսել է վայելել արձակուրդը։ Նա Instagram-ի իր պաշտոնական էջում արձակուրդային առաջին լուսանկարն է հրապարակել և գրառում կատարել։

«Արձակուրդը սկսում ենք լեռնագնացությամբ»,- գրել է նախարարը։

Նկարագրության մեջ օգտագործած հեշթեգերից կարելի է դատել, որ նախարարն Արագածի հարավային գագաթն է բարձրանում։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 19 օր արձակուրդում կլինի՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ։

Հիշեցնենք՝ վերջին օրերին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հակասական մեկնաբանություններ են պտտվում նախարար Թորոսյանի՝ ամենամյա արձակուրդ մեկնելու վերաբերյալ։

Լուրեր էին շրջանառվում, թե նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դրանց տարածման համար նոր առիթ դարձավ այն, որ հանկարծակի ջնջվեց Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Նախարարի հրաժարականի մասին լուրերը հերքեցին նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, ապա նաև ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ ընդգծելով, որ Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չի էլ պատրաստվում։

Արսեն Թորոսյանի տան հասցեում 45 ընտրող է գրանցված. խոսնակը մեկնաբանել է «ցնցող լուրը»