Վթարի է ենթարկվել Ապարանի հոգևոր հովիվը. նա հոսպիտալացվել է

Ապարանի հիվանդանոցում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են երևանյան բուժկենտրոններից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 69 կմ հատվածում:

Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի 47-ամյա բնակիչ Հովհաննես Վահանյանը (Տեր Մուշե քահանա Վահանյան) իր վարած ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։ Ըստ տեղեկությունների՝ այստեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են երևանյան բուժկենտրոններից մեկը:

Վանաձոր-Նոյեմբերյան ճանապարհը փակ է բեռնատարների համար

Կայքի տեղեկություններով՝ վթարի ենթարկված տղամարդը Արագածոտնի մարզի Ապարանի հոգևոր հովիվն է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի հանգամանքները պարզվում են։